ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան և համայնքի այլ հայտնի հասարական մշակութային գործիչներ:
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:
«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մենք մեր խնդիրները կլուծենք նույնքան հաջող՝ սիրո և համերաշխության մթնոլորտում: Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, և բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»,- ասել է Աննա Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու հեռանկարին թավշյա հեղափոխությունից հետո բոլորն են հավատում, այդ թվում՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։
«Իսկ հավատն ամենակարևորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, և մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերևս ամենաբարի և սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» հիմնադրամը լրագրության ոլորտին առնչվող ծրագրեր ունի, Աննա Հակոբյանը խիստ կարևորել է որակյալ լրատվական դաշտի դերը՝ նշելով, սակայն, որ այս պահին հիմնադրամը լրագրության հետ կապված ծրագրեր չունի: «Բայց շատ կցանկանամ, որ ապագայում մեր լրագրողների համար ստեղծենք հնարավորություն՝ վերապատրաստվելու արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում»,- նշել է նա:
Հարցին, թե ինչով է տարբերվում «Իմ Քայլ» հիմնադրամը նմանատիպ այլ հիմնադրամներից, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պատասխանել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» հիմնադրամը պետական է և զբաղվում է ենթակառուցվածքների վերանորոգմամբ, իսկ «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեությունն ուղղված է առողջ և ներառական հասարակության զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի միջոցով։ Որպես օրինակ նա նշել է հիմնադրամի առանցքային ծրագրերից մեկը, այն է՝ կրթաթոշակներ տրամադրել արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին, որ հետագայում նրանք իրենց գիտելիքները կիրառեն ի շահ Հայաստանի:
Հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել ՀՀ դեսպանություններին կից ստեղծելու հարթակներ, որոնց միջոցով Հայաստանին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող գաղափարներ ունեցող բոլոր անձինք կկարողանան իրենց առաջարկությունները ներկայացնել: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ մտահոգություններ, առաջարկություններ ու ցանկություններ, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական, կրթական ու մշակութային ոլորտներին:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02