Ընտրություններից հետ մեր կառավարության առաջին նիստն է, և ուրախ եմ արձանագրել, որ մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե. Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են, և որ մենք առնվազն որոշ բան հասցրել ենք անել, ինչը ՀՀ քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությանը շարունակելու մանդատ տալ»,- ասաց նա և առիթն օգտագործեց առաջիկա շրջանի մի քանի կարևոր անելիքներ ուղենշելու համար:
Ըստ վարչապետի՝ առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Ըստ նրա՝ մեծ հետաքրքրություն կա ներդրումների համար, և այն շարունակելու է աճել:
«Ուզում եմ ՀՀ պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է ստեղծել բոլոր պայմանները պոտենցիալ ներդրողների համար, և հուսով եմ՝ որևէ ազդակ չեմ ստանա, որ ներդրումների որևէ նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցվում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բյուրոկրատական քաշքշուկների օրենսդրական ինստիտուտը վերացնել և պարզեցնել ընթացակարգերը:
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու և ինժեներական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը մեր առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ վարչապետի, ԶՈւ մարտունակության բարձրացման հարցն է: Նա հիշեցրեց, որ իրենք պետք է ի վիճակի լինեն ԶՈւ զարգացման համար հավելյալ 2,5 մլրդ դոլար փոխանցել: «Այդ միջոցները տնտեսելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանենք, խոսքը հավելյալ վճարների մասին է, որոնք պետք է լինեն նաև զինծառայողների վիճակի բարելավմանն ուղղված»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կրթության ոլորտում կան լրջագույն անելիքներ: Ըստ նրա՝ պետք է կրթության կապը տնտեսության կարիքների հետ կոնկրետացնել:
Առողջապահության ոլորտում ևս լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն՝ հասանելիություն ապահովելով հանրության լայն շերտերին:
«Այս ամենի գագաթնակետ պետք է լինի ՀՀ քաղաքացիների բարեկեցության էական շոշափելի փոփոխությունը, մեր նախընտրական ծրագրերից է ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելը և աղքատության մակարդակն էականորեն նվազեցնելը: Ունենք ՀՀ քաղաքացիների մանդատը, որ այս խնդիրները պետք է լուծենք աշխատանքի խրախուսման և բարենպաստ պայմաններ ստեղծելու տրամաբանությամբ»,- ասաց նա:
Այնուհետև գործադիրը անցավ Կառավարության օրակարգային հարցերին:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02