Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն` ի՞նչ անել: Շատերն առաջարկում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ «Վալլեքս» ընկերության և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև տեղի ունեցած բանակցությունները կարծես թե արդյունք չեն տվել:
«Դեռ ամեն ինչ անորոշ է։ Քայլեր պարտադիր ձեռնարկելու ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակից Գարեգին Անտաշյանը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում, գործարանի նախկին աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը հաստատեց՝ վերջին երկու ամիսներին ծանուցումներ ստացել են:
«Դեկտեմբերի 24-ին կվերջանա ամեն ինչ»,- նկատեց Արմեն Կիրակոսյանը:
Հարցին՝ արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում նրանք կկարողանան աշխատել այնտեղ, Արմեն Կիրակոսյանը պատասխանեց
«Այո՛, եթե աշխատի՝ հարմար է, բայց դա էլ չկա: Շատ ժամանակ կպահանջվի դրա համար»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը:
«Թեղուտի հանքավայրն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում: Բայց առանց այդ ամբարտակի նորոգման՝ հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ին աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։
Իսկ հոկտեմբերի 22-ին «Վալլեքսը» հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները:
«2018թ. հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները (Ալավերդիում պղնձարտադրությունն իր 250-ամյա պատմության ընթացքում կանգ է առել չորս անգամ):
«Էյ-Սի-Փի» ընկերության գործունեության կասեցման պատճառները մի քանիսն են, որոնք ներկայացված են ստորև. 2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ նոյեմբերի 2-ին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: Նա ընդգծել է նաև, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության:
Անի Կարապետյան
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02