«Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է քննարկվի հասարակության հետ, և հասարակությունն է լինելու որոշողը»: Հետո Փաշինյանը հայտարարեց, որ «Ալիևը կիրթ անձնավորության տպավորություն է թողել», հետո ասաց, որ «վերելակում «հրադադար» են պայմանավորվել»: Վերջերս Փաշինյանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «իշխանափոխությունից հետո իրենց կառավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ է առաջարկել, և այն քննարկում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ»: Իսկ արդեն երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բացառիկ փոխըմբռնման են հասել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և արդեն հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկեն խաղաղ կարգավորումը»:
Ուրեմն՝ վերոնշյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալ քայլերը․ – Հրապարակային վիրավորել է Արցախի ղեկավարությանն ու մարտական գեներալներին, – Սասուն Միքայելյանի բերանով հայտարարել և հետո փոխարտգործնախարարի միջոցով հիմնավորել է, որ ««թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր նշանակություն ունի, քան Արցախյան հերոսամարտը», – Պաշտոնից հեռացրել է Լևոն Մնացականյանին և Օգանովսկուն, որոնք ադրբեջանցիների ահն ու սարսափն էին, – Իրեն խորհրդական է նշանակել Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկին, – Ցանկանում է պաշտոնից հեռացնել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Իլհամն էլ իր «դաշնակցին» զուգահեռ կատարել է հետևյալ գործողությունները. – Արցախի հետ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կառուցել է հարձակվողական նշանակության «աշտարակներ», – Նախիջևանի սահմանում կրճատել է միջդիրքային տարածությունը, – Ողջունել է Փաշինյանի կողմից Արցախում կատարվող հակապետական գործողությունները, – «Վերջին տարիների ընթացքում բացառիկ փոխըմբռնման է եկել Հայաստանի հետ» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
ՀԳ. Հիմա էս չոր փաստերը համադրեք ու երկու բան հիշեք`
1) Փաշինյանն ասում էր, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է «քննարկի» ժողովրդի հետ, բայց Մամեդյարովը գաղտնազերծեց իրականությունը,
2) Փաշինյանը բազմիցս ասել է, որ «մեզ մոտ փոխզիջման մասին խոսելուց առաջ հարցրեք Ադրբեջանին՝ ինքն ի՞նչ է պատրաստ զիջել, իսկ Ադրբեջանն այս պահին ոչինչ պատրաստ չէ զիջել»։ Դե հիմա հասկացեք, թե ինչ «փոխըմբռնման մասին է խոսում Մամեդյարովը:
ՀԳ.2 Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու, քան իշխանության կորուստը: Վենդետա լինելու ա»։
Նարեկ Սամսոնյան
քաղաքագետ
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
10:35
10:16
09:19
09:03
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
09:19 28.04.26
09:03 28.04.26
12:39 28.04.26
10:16 28.04.26
12:13 28.04.26
11:52 28.04.26
11:35 28.04.26
11:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44