«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ուշագրավ էր հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել»,- ասել է Արամ Ա-ն: Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում»:
Այլ կերպ ասած` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը թեև ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը` շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» և բևեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը: Սա հազիվ թե պատահականության հետևանք լինի` հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները, երբ խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ միաբերան խոսում էին իրենց նկատմամբ իշխանությունների կողմից իբր ճնշումների մասին: Նման տեսակետ փորձում են տարածել նաև ՀՀԿ-ական գործիչները, նաև ՀՅԴ-ականներն ու Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շրջապատի հետ:
Սրան զուգահեռ կա նաև այլ տեսակետ, ըստ որի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության վրա ՀՅԴ-ն դարերով ունեցել է ազդեցություն. կարելի է որոշակի հետևություններ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02