ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուն և Թերենս Ջոն Քոքսը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սումգայիթում 31 տարի առաջ հայկական ջարդերը և հույս հայտնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:
«Խորհրդային Միության սահմանների ջնջմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համախմբվեց և հայտնեց Ադրբեջանից անկախանալու իր ցանկությունը: Ազատությանն ու ինքնորոշմանը միտված այս խաղաղ շարժմանը հաջորդեցին միտումնավոր ու կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Հաջորդ երկու տարիների ընթացքում Արցախի տարածքում ապրող հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ դարձել է Հայոց ցեղասպանությունը հիշեցնող ջարդերի զոհ: Հարյուրավոր մարդիկ մահացան, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ հայ համայնքն, ինչպես Արցախում, այնպես էլ այլ վայրերում շարունակում է կրել Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի դաժան հարձակումների սպիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ջուդի Չուն:
Քոքսը մատնանշել է այն հանգամանքը, որ այսօր անհապաղ պետք է քննվեն սպանությունների դեպքերը:
«Դաժան սպանդի ընթացքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու վիրավորվեցին: Մինչ այսօր Ադրբեջանի կառավարությունը երբեք այդ գազանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է քննել այդ սպանությունների դեպքերը: Մենք պետք է դասեր քաղենք պատմության այդ սխալներից և շարունակենք հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից: Նշելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի մռայլ տարելիցը, մենք ցանկանում ենք այդ հակամարտության խաղաղ կարգավորումը, և հույս հայտնում, որ նրա ժողովուրդը կլինի ազատ իր ապագայի ընտրության հարցում»,- գրել է Քոսքը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02