Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար Իրանի հետ առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կլինի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ-ում գործող կազմակերպությունների, առաջին հերթին ՀՀ կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում: Պարզեցված համաձայնագրի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հոտ 300-ից ավելի ապրանքատեսակներ կունենան ոչ տարիֆային կարգավորումների սահմանափակումից ազատում, այսինքն՝ չեն լինի այնպիսի պահանջներ, որոնք արժեքային չեն: Իսկ արժեքային տարիֆները կնվազեն: Սա հնարավորություն է Հայաստանում արտադրված ցանկացած արտադրանք Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով արտահանելու համար»,- ասաց նախարարը:
Նա նշեց՝ Իրանի հետ Հայաստանն արտոնյալ առևտրի պայմանագիր չունի: Դա լինելու է Իրանի հետ առաջին պարզեցված առևտրի համաձայնագիրը ԵԱՏՄ կազմում: Խաչատրյանը նշեց՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կստեղծվի:
Նա նկատեց՝ համաձայնագիրը հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնց համար ռուսաստանյան, հայաստանյան և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաները երկրորդական նշանակություն չունեն հատկապես այն պայմաններում, որոնցում գտնվում է Իրանի տնտեսությունը:
Նախարարը նշեց՝ պայմանագրերը կոչվում են ազատ առևտրի, եթե մաքսատուրքերը զրոյացվում են, իսկ այս դեպքում ոչ բոլոր դեպքերում են զրոյացվելու: «Դրանք նվազեցվել են, բայց չեն զրոյացվել: Դրա համար այն համարվում է անցումային համաձայնագիր, ենթադրաբար հաջորդ փուլն առևտրային հարաբերությունների այնպիսի խորացումն է, որ հաջորդ համաձայնագիրը լինի ազատ առևտրի մասին»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց նաև՝ համաձայնագիրն արդեն ստորագրված է: Հինգ երկրներից երեքն արդեն վավերացրել են, շուտով Հայաստանը ևս կվավերացնի:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը 2017-ի մայիսին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր էին ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերին համաձայնություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02