Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության ապահովումն է: Եթե մեր բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, ապա սա առաջնային կետն է, որ պետք է պարտադիր լուծենք: Յուրաքանչյուր գործողություն պետք է բխի քաղաքացիների անվտանգության ապահովումից», - ընդգծել է քաղաքապետ Մարությանն ու վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ըստ ոլորտների արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ սպառնում են բնակիչների առողջությանն ու անվտանգությանը:
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին էլ հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ:
«Այս կերպ մենք առաջին հերթին կապահովենք աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև երթևեկության կազմակերպման համար խոչընդոտներ չեն լինի: Պետք է այս մշակույթը ձևավորենք մայրաքաղաքում»,- նշել է քաղաքապետը:
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա:
Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:
Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:
Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով:
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
10:15 17.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
17:03 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44