Աշխարհում քիչ չեն հայտնի տղամարդիկ, որոնք իրենց կյանքը կապել են հայուհիների հետ: Օտարերկրացիները հայուհիների մեջ յուրահատուկ հմայք են տեսնում, ինչպես նաև գնահատում նրանց նվիրվածությունն ընտանիքին և երեխաներին:
Կանանց միջազգային օրվա շրջանակում rusarminfo.ru-ն ներկայացրել է հայտնի զույգերի, որոնցում կինը հայազգի է:
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ
Օտարերկրացի տղամարդու ամենահայտնի հայ կինը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է: Վերջինս հայտնի ամերիկացի ռեփերի հետ ծանոթացել է 2012թ.-ին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2014թ.-ի մայիսին՝ Փարիզում: Հարսանիքից մեկ տարի անց հայտնի հայուհին ամուսնու հետ հայրենիք է այցելել, որտեղ Ուեսթը համերգի ժամանակ թրջվել է Կարապի լճում:
Լիլիթ Ավագյան և Ռեջի Բուշ
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ ամերիկացի ֆուտբոլիստ Ռեջի Բուշը, հեռուստաաստղից բաժանվելուց 5 տարի անց ամուսնացել է մեկ այլ հայուհու՝ Լիլիթ Ավագյանի հետ: Անցած տարվա սեպտեմբերին պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյան Բուշը Meaww սպորտային պարբերականի կողմից ընդգրկվել էր Ֆուտբոլի ազգային ասոցիացիայի խաղացողների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:
Լորեն Հաշյան և Դուեյն Ջոնսոն
«Ժայռ» մականունով հայտնի հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը սկսել է երգչուհի Հաշյանի հետ հանդիպել դեռևս 2007թ.-ին: Լորենն ամերիկահայ թմբկահար Ջոն Թոմաս Հաշյանի դուստրն է: Զույգը երկու դուստր ունի՝ Ժասմինն ու Թիանան:
Նատաշա Շիշմանյան և Քրիս Էվանս
Top Gear ավտոմոբիլային շոուից հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավար Քրիս Էվանսի կինը Մեծ Բրիտանիայում հայտնի գրող և գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող Նատաշա Շիշմանյանն է: 2018թ.-ի սեպտեմբերին Ոսկու հարցերով համաշխարհային խորհրդի ղեկավար Արամ Շիշմանյանի դուստրը լույս աշխարհ է բերել երկվորյակի:
Սաթենիկ Սահակյանց և Վլադիմիր Սպիվակով 
Ռուսաստանի Դաշնության Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը 1984թ.-ին ամուսնացել է հայ հեռուստալրագրող Սաթենիկ Սահակյանցի հետ:
Զույգը 3 դուստր ունի:
Կարինե Ավետիսյան և Ռադի Խաբիրով
Երեսունվեցամյա Կարինե Ավետիսյանը ՌԴ կազմի մեջ մտնող Բաշկիրիայի Հանրապետության առաջին տիկինն է: Անցած տարվա մարտին նրա ամուսինը՝ 54-ամյա Ռադի Խաբիրովը, ՌԴ նախագահի հրամանագրով Բաշկիրիայի ղեկավար է նշանակվել: Ավետիսյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է: Վերջերս ծնվել է նրա և Խաբիրովի որդին:
Անժելիկա և Ալեքսանդր Ռևա
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44