Մարտի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Նախարար Մնացականյանը ողջունել է Միրոսլավ Լայչակի այցը Երևան՝ այն կարևոր համարելով հատկապես այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում ԵԱՀԿ ներկայացվածությունը Հարավային Կովկասում հասցվել է նվազագույնի:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին և համագործակցելու բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին համագործակցության ոգով դիմագրավելու կարևորությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս առումով երկուստեք կարևորվել է ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը:
Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սլովակական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, քաղաքական երկխոսության առավել ընդլայնման ուղղությամբ համատեղ գործնական քայլերի շուրջ:
Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում դեսպանություն բացելու Սլովակիայի որոշումը, և երկուստեք ընդգծվել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02