«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` արմատական հեղափոխական Դավիթ Սանասարյանը բավականին հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում: Նրա «կադրային բանկը» հիմնականում բաղկացած է Հաշվեքննիչ պալատի կադրերից, սակայն էլ ավելի հետաքրքիրը ՀՀԿ-ական եւ մերձՀՀԿ-ական կադրերն են, որ բավականին լուրջ ֆունկցիաներ ունեցող ՊՎԾ-ի առանցքային պաշտոններում են:
ՊՎԾ բնապահպանության վարչության պետը` Արման Դավթյանը, ՀՀԿ-ական Թունելի Հակոբի (Հակոբ Հակոբյանի) քրոջ որդին է։
Հիշեցնենք` Թունելի Հակոբը հետաքրքրություններ ունի «բնապահպանության» ոլորտում, այդ թվում եւ «Ամուլսարի» տեխնիկան ինքն է «սպասարկում»:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի տեղակալ Ալբերտ Աբգարյանին, ապա նա ժամանակին աշխատել է նախագահականում, համարվել է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, 2017-ին ՀՀԿ համամասնական ցուցակի 58-րդ համարն էր, ստեղծագործում էր ՀՀԿ-ի համար` նախընտրական երգն ինքն էր գրել:
Ըստ որոշ աղբյուրների, Սանասարյանը մտերիմ է «Մոնարխի»՝ Արմեն Գինոսյանի հետ։
Ի դեպ, մեզանում վեբ-կայք ունեն անգամ փոքրիկ վարսավիրանոցներն ու արհեստանոցները, սակայն ՊՎԾ-ն առ այս պահը կայք չունի։ Կառավարության կայքում եւ ծառայության ֆեյսբուքյան էջերում միայն հեռախոսահամար կա նշված, որին չեն պատասխանում, եւ էլեկտրոնային փոստի հասցե»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
11:27
10:48
10:36
10:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02