Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։ Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։ Ավագ Ավանեսյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրել պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին։ Գործարարները հարցեր են ուղղել Հայաստանում հարկային և մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների և ամրաձողերի արտադրություն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի և կարգավորումների շուրջ։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02