Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է կրթական ժամանակակից համակարգի խնդիրների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը տեղեկացնում է, որ նա խոսել է այն մասին, թե ժամանակակից աշխարհում alma mater-ի գլխավոր գործառույթը որն է:
Մարտի 22-ին Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Համալսարանը ապագայի տնտեսությունում. Ժամանակի մարտահրավերները և առաջնորդների փորձը» խորագրով ֆորումին, որտեղ, խոսելով կրթության ժամանակակից համակարգի մասին նշել է, որ պետք է գիտելիքներով աշխատելու հմտություններ ձեւավորել:
«Կրթական համակարգը պետք է հարմարեցված լինի կոնցեպտուալ ձևով: Մենք պետք է պատրաստենք մարդկանց, որոնք ունակ են մտածելու, որովհետև գիտելիքը շատ արագ հնանում է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը նաև նշել է, որ մենք ամեն օր բախվում ենք նոր մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց անհրաժեշտ է գտնել պատասխաններ:
«Մենք ստիպված ենք պարբերաբար զբաղվել տարբեր գործընթացները ուսումնասիրելով, թե ինչպես անել, որ եվրասիական տնտեսական գոտում բիզնեսը և քաղաքացին իրենց լավ զգան: Դա նշանակում է, որ մեր բոլոր մոտեցումները պետք է լինեն գերժամանակակից»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կարծիքով, համալսարանների որակական փոփոխությունը թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությունը գլոբալ շուկաներում: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է կրթական համակարգում լուրջ փոփոխություններ կատարել, որ «աճի շարժիչ ուժը լինեն համալսարանները, որոնք կանցկացնեն հետազոտություններ»։
Նա ընդգծել է, որ դասախոսներն առաջին հերթին պետք է լինեն ուսումնասիրողներ, գիտնականներ, որոնք իրենց աշխատանքում ակտիվորեն կներգրավեն ուսանողների: Այդ ժամանակ կմեծանա ինտելեկտուալ ներուժը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02