Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես բանկերը եւ նրանց մատչելի վարկերը: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցրեին: Նրա խոսքով, իշխանություններն անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիրներ են դնում: «Նրանք պետք է ֆինանսավորեն այդ գործընթացները եւ վարկերը մատչելի դարձնեն», - բացատրեց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ ֆինանսավորման հաջորդ աղբյուրը արտաքին ռեսուրսներն են: «Մենք ԵՄ-ում 13 նախագիծ ենք ներկայացրել, որոնց մի մասը կարելի է մեգանախագծեր համարել: Սակայն մեր միջազգային գործընկերները խելացի բաներ են ասում: Նրանք նշում են, որ մենք պետք է ներդրումներ կատարենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն կգա եւ երկրում մի ծրագիր 100 տոկոսով կֆիանանսավորի: Օրինակ ենթակառուցվածքների կամ ջրամբարների կառուցման ծրագիրը», - ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է արտաքին ֆինանասկան միջոցների ներգրավվման արդյունքում պետական պարքտի ավելացման մտավախություններին, վարչապետը հավաստիացրեց, որ ստվերի դեմ ակտիվ պայքարի դեպքում պարտքի ավելացումը որեւէ սպառնալիք չի ներկայացնի: Փաշինյանի խոսքով՝ ԱՄՀ մասնագետները կարծում են, որ Հայաստանում ստվերային տնտեասության չափը կազմում է 50-60 տոկոս: «Եթե իշխանությունները պայքար մղեն ստվերի դեմ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն որոշակի աճ կգրանցի, եւ երկրի պարտքը կնվազի ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմից», - եզրափակեց կառավարության ղեկավարը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արդեն ավարտվել է Կառավարության գործունեության մասին զեկույցի քննարկումը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02