ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին:
Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։
Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ Կառավարությունը ձևակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։
Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն քննարկել է կրթության, գիտության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
Փոխվարչապետը ներկայացրել է նաև գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում կառավարության մոտեցումները:
Ելույթին հետևել է հարցուպատասխան համաժողովի մասնակիցների հետ:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:16 09.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02