«Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 45, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, սակայն այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը հայտարարել է՝ միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ՊԵԿ նախագահն ասել է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ստվերը 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի, ուստի այս պահին ո՞ր ցուցանիշն է ավելի մոտ իրականությանը: Դավիթ Անանյանի խոսքով՝ կա Վիճակագրական կոմիտե, որի տվյալները պարտավոր են ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել: «Իհարկե 22 տոկոսը, որ ԱՎԾ-ն հայտարարել է որպես չհաշվարկված տնտեսություն, այդտեղ էլ մեթոդաբանության խնդիր կա։ Ինչ բան է չհաշվարկված տնտեսություն, ինչ բան է ստվերային տնտեսություն, դրանք մեթոդաբանական խնդիրներ են, և կարող են 50 տոկոսն ու 22 տոկոսը համադրելի տվյալներ չլինել»,- նշեց նա։ ՊԵԿ նախագահն ասաց, որ ճշգրիտ գնահատական ունենալու համար աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ներկայումս ոլորտային ստվերի գնահատման մեթոդաբանություն են մշակում։ Հարցին, թե ստվերը որքան է կազմում , Դավիթ Անանյանն ասաց, որ ինքը նման թիվ չունի։ «Ես գիտեմ, թե տարբեր ոլորտներում հիմնական խաղացողների և հարկ վճարողների մոտ իրական ստվերի բացահայտման ինչպիսի գործիքակազմ ունենք և ինչպես ենք պայքարում։ Մենք ոլորտների նկատմամբ մեր պատկերացումներն ունենք, բայց դրանք մեր ներքին աշխատանքային դատողություններն են»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ կարող է նշել, թե որն է ամենաստվերային ոլորտը, ՊԵԿ նախագահն ասաց, որ ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է։ Աղբյուր` Panorama.am
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02