ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 29-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են մարտի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում սպասարկվել է 21244 զանգ, որից 592-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը զեկուցեց, որ ապրիլի 8-ից ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Լուսակերտի ուսումնական կենտրոնում կմեկնարկեն ՀՀ ԱԻՆ ՄՓՎ-ների պետերի տեղակալների և Երևանի փրկարարական վարչության բաժնի պետերի տեղակալների համար նախատեսված վերապատրաստման տեսական և գործնական դասընթացները:
Կայացել է նաև ՓԾ տնօրենի ուսումնական խմբի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը ներկայացրեց «Հրդեհաշիջման մարտավարություն» թեմայով զեկույցը:
Քննարկվել են նաև Իրանում գրանցված ջրհեղեղի կապակցությամբ Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցերը:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում փրկարարական գույք-տեխնիկայի բաշխմանը, Երևանում և ՄՓՎ-ներում հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայության կազմակերպման խնդիրներին, ՀՓՋ շենք-շինությունների բարեկարգման աշխատանքներին, անձնակազմի ֆիզիկական և մտավոր պատրաստվածության հարցերին, աղետների ռիսկի նվազեցման կարողությունների բարձրացմանը և այլն:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02