Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու որոշումը Վաշինգտոնի կողմից ամենաթողության գիտակցված դրսևորում է, գրում է РИА Новости-ն:
«Ես զգում եմ, որ դա ամենաթողության գիտակցված դրսևորում է: Եվ հենց ամենաթողությունը այդպիսի դրսևորումն է սպառնալիքների, վերջնագրերի և պատժամիջոցների, մի խոսքով՝ այդ ամենի հետ միասին ձևավորում այն գործիքակազմը, որը Միացյալ Նահանգներն օգտագործում է արտաքին հարաբերությունների ասպարեզում»,- ասել է արտգործնախարարը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը նշել է, որ միջազգային իրավունքի նկատմամբ ԱՄՆ-ի նման վերաբերմունքը նկատվում է ամենուր, մասնավորապես՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից երկրի դուրս գալու և Վենեսուելայում տիրող իրավիճակի օրինակներում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Միացյալ Նահանգների նախագահը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքը Իսրայելի մաս ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել:
Խոսքը նախկինում Սիրիային պատկանած և 1967թ.-ին Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելցի զինվորականների կողմից օկուպացված տարածքի մասին է:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02