Հայաստան կարմրուկի բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով պետությունը տարբեր քայլեր է իրականացնում: Մասնավորապես Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ սերտ շփում ունեցած մոտ 300 անձ է պատվաստում ստացել: Աս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
«Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ունենք բերովի դեպքեր, և եթե մարդիկ չունեն պատվաստում, անպայման դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն: Ճշտվել է նաև բոլոր այն անձանց շրջանակը, ովքեր անմիջապես շփվել են այդ անձանց հետ՝ սկսած օդանավի անձնակազմից: Եվ բոլորին առաջարկվել են պատվաստումներ»,-ասաց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ համաճարակային իրավիճակից ելնելով բոլոր պոլիկլինիկաները, ամբուլատորիաներն ապահովված են համապատասխան քանակի պատվաստանյութով և այն անձինք, ովքեր չունեն առնվազն երկու դեղաչափ պատվաստում կարող են դիմել և պատվաստվել:
Հայաստանում այս տարի գրանցել է կարմրուկի բերովի 4 դեպք: 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր երկրում չեն գրանցվել:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
12:17 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
18:34 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02