Մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում:
Համապատասխան տվյալները հրապարակել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովը:
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, Անկարայում հաղթել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը՝ հավաքելով ձայների 50%-ից ավելին: Մինչդեռ Էրդողանի կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Մեհմեթ Օզհասեքին հավաքել է ձայների 47,06%-ը: Այսպիսով՝ ավարտվել է Էրդողանի կուսակցության՝ մայրաքաղաքի նկատմամբ 25 տարվա իշխանության ժամանակահատվածը:
Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այստեղ իրենց հաղթանակի մասին են հայտարարել ինչպես «Արդարություն և զարգացում» կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: Մասնավորապես՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրված Բինալի Յըլդըրըմը, որը նախկինում զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հայտարարել է մրցակցից մոտ 28 000 ձայնով առաջ անցնելու մասին: Մինչդեռ Ժողովրդահանրապետական կուսակցության տվյալներով՝ իր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի օգտին քվեարկել է 4000-ով ավելի մարդ, քան Յըլդըրըմի օգտին:
Նշվում է, որ գրեթե բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում պարզվել է, որ Յըլդըրըմը ստացել է ձայների 48,7%-ը, իսկ նրա մրցակիցը՝ 48,65%-ը:
Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններում հաղթել են «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկածուները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները «Թուրքիայի գոյության համար կարևոր ընտրություններ են»:
Միևնույն ժամանակ կանխատեսվել էր, որ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է պարտվել մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում: Այդ էին վկայում հարցումների արդյունքները:
Թուրքերի դժգոհության պատճառը տնտեսական վիճակն է, ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը, ուստի՝ որոշ ընտրողներ հայտնել էին, որ պատրաստ են «պատժել» Էրդողանին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02