«Իրատես» թերթը գրում է. «Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։ Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետեւի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, իսկ եթե ոչ, ուրեմն հին ավանդույթները շարունակվում են»։ Հիշեցնենք, որ կաշառք վերցնելու փաստն առնչվում է պետպատվերի հատկացման հետ։ Ի դեպ, «Իրատեսի» թիվ 21-ում «Խտրականությանը պետք է վերջ դրվի» հոդվածում մենք անդրադարձել ենք պետպատվերի թեմային, նշելով, որ այս հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում։ Իսկ այս տարվա փետրվարին նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով, թե ինչու նախկինում իր ղեկավարած «Мибис» համակարգչային տոմոգրամայի եւ «Յամերի» հետազոտման կենտրոնին 2019-ին երկու անգամ ավելի գումար է հատկացվել պետպատվերի համար, ասել էր, որ ինքն այլեւս այդ կենտրոնի հետ կապ չունի, եւ որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Այստեղ են ասել` առանց մեկնաբանության։ Նկատենք, որ պետպատվերի հատկացումը առողջապահության ոլորտում որեւէ փոխնախարարի իրավունքը չէ, եւ պետպատվերը հաստատում է նախարարը։ Ամեն դեպքում, այս պահին փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։ Նույն այդ շրջանակները փաստում են, որ շուրջ վեց ամիս է «Արմենիա» ԲԿ-ի ղեկավարն ընդունելություն է խնդրում Արսեն Թորոսյանից, սակայն ապարդյուն։ Բանը հասել է նրան, որ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոք գրելու վարչապետին։ Ի դեպ, նշվում է նաեւ, որ «Արմենիա» ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են առողջապահության նախարարի «թեթեւ ձեռքով»։ Որքանով է այս տեղեկությունը հավաստի, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02