Երեքշաբթի բիթքոինի գինը կտրուկ բարձրացել էր, չորեքշաբթի առավոտյան շարունակել է թանկանալ. կրիպտոարժույթը 2018 թվականի նոյեմբերից առաջին անգամ հաղթահարել է 5 հազար դոլարի նիշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բերելով սակարկությունների տվյալները: CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 12,15 տոկոսով՝ հասնելով մինչեւ 4,932 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 9,11 տոկոսով՝ հասնելով մինչեւ 4,905 հազար դոլարի: Ընդ որում՝ ավելի վաղ սակարկությունների ժամանակ բիթքոինի նիշը բարձրացել էր 5 հազար դոլարով: Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը՝ 14,59 տոկոսով՝ մինչեւ 166,76 դոլար, Ripple-ը՝ 9,28 տոկոսով՝ մինչեւ 0,3516 դոլար, Litecoin-ը՝ 26,85 տոկոսվ՝ մինչեւ 79,84 դոլար: CoinMarketCap պորտալի տվյալներով՝ այս պահին կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան կազմում է 171,71 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 51 տոկոսը: Երեքշաբթի առավոտյան բիթքոինի արժեքը կտրուկ բարձրացել էր 10 տոկոսով: Մի շարք փորձագետների կարծիքով՝ բիթքոինի գնի աճը կարող է կապված լինել շուկայում տրամադրությունների բարելավման եւ խոշոր խաղացողների մուտքի հետ:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02