«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ, իսկ կոնկրետ իրավիճակին չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ ծանոթ չեմ գրառմանը»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես ՄԻՊ ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, որ իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Արման Թաթոյանը մի քանի անգամ կրկնեց, որ գրառման հետ ծանոթ չէ, իսկ գնահատական տալու համար պետք է անձամբ ծանոթանա: Լրագրողները Պաշտպանի համար ընթերցեցին վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, ինչից հետո Արման Թաթոյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին»: Դիտարկմանը, թե փաստորեն այստեղ խնդիր կա, Պաշտպանն ասաց, որ միգուցե վարչապետն այլ իմաստով է ասել, պետք է հարցն ուղղել նրան, կամ վարչապետի աշխատակազմին. «Ես չեմ կարող վարչապետի խոսքը մեկնաբանել: Ես ընդամենն ասում եմ, որ անձին ձերբակալելու, քրեական գործ հարուցելու ցուցում տալը վերապահված է դատախազին, կամ քննչական բաժնի պետն ունի որոշակի լիազորություններ»: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02