Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճը սկսելուց առաջ արյան անալիզ են հանձնել: Արյան անալիզը բանավեճն անցկացնելու պայմաններից մեկն էր, որը Զելենսկին ներկայացրել էր գործող նախագահին, որպեսզի «ժողովրդին ապացուցեն, որ իրենց շարքում չկան ո՛չ ալկոհոլամոլներ, ո՛չ թմրամոլներ», փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը: Զելենսկին արյան անալիզը հանձնել է «Եվրալաբ» մասնավոր լաբորատորիայում: «Արյան անալիզ եմ հանձնել: Ամենը, ինչ պետք էր, իմ ամբողջ արյունը դուրս են քաշել: Բայց, փառք Աստո, դրանից ես շատ ունեմ»,- ասել է Զելենսկին: Նախագահի թեկնածուն հավելել է, որ «3 օրից արդյունքները կստանան էլեկտրոնային փոստով, բոլորին ցույց կտանք, ամեն ինչ պաշտոնապես կլինի»: Միաժամանակ, նախագահի թեկնածու եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն օրգանիզմում թմրանյութերի եւ ալկոհոլի պարունակության ստուգման անալիզը հանձնել է «Օլիմպիյսկի» բժշկական կենտրոնում: Պորոշենկոյի անալիզը կփոխանցվի 4 բուժհաստատություններ, որոնցից երկուսը պետական է, երկուսը՝ մասնավոր: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի էքսպրես թեստի նյութերի արդյունքներով ոչ մի հոգեակտիվ նյութ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Կիեւի Սոցիոթերապիա նարկոլոգիական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Յարովոյը: Առավել մանրակրկիտ անալիզը կկատարվի առաջիկա ժամերին: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին: Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկի արդյուքներով՝ երկրորդ փուլ են անցել Զելենսկին եւ Պորոշենկոն: Շոումենին աջակցել է ընտրողների 30,24 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահին՝ 15,95 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02