Եվրոպայի անշարժ գույքի գործակալությունները եւ տրանսպորտային ընկերություններն, ինչպես նաեւ Deutsche Bank-ը եւ Financial Times թերթի հրատարակիչը փաստորեն բոյկոտ են հայտարարել Բրունեյի սուլթանին՝ բողոքելով այդ երկրում քարկոծման միջոցով մահապատժի սահանման դեմ՝ միասեռ կապերի եւ ամուսնական դավաճանության համար: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն: Ռադիոկայանի տվյալներով՝ բոյկոտն արտահայտվում է լյուքս կարգի ինը հյուրանոցների ծառայություններից օգտվելուց հրաժարմամբ, որոնք պատկանում են Brunei Investment Agency ընկերությանը, որոնց հիմնադիրը Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահն է: Այդ հյուրանոցները գտնվում են այդ թվում՝ Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Բեւեռլի Հիլզում եւ Լոս Անջելեսում: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի STA Travel տուրիստական ընկերությունը, որը ճանապարհորդություններ է կազմակերպում երիտասարդության եւ ուսանողների համար, որոշել է դադարեցնել ավիատոմսերի վաճառքը Բրունեյի Royal Brunei ազգային ավիաընկերության չվերթների համար: Բացի դրանից, Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսներում հրաժարվել են Բրունեյ ուղեւորությունների գովազդից: Ավելի վաղ դաժան օրենքի դեմ բողոքի կոչ են արել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, եւ դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին: Ապրիլի սկզբին Բրունեյում ուժի մեջ են մտել նոր օրենքներ, որոնք խստացրել են քրեական օրենսգիրքը՝ հենվելով շարիաթի օրենքների վրա: Այժմ միասեռ սեքսի համար չափահաս տղամարդկանց եւ կանանց սպառնում է մահապատիժ քարկոծման միջոցով: Ամուսնական դավաճանության կամ բռնաբարության համար նույնպես սպառնում է մահապատիժ, իսկ գողության համար՝ ձեռքերի եւ ոտքերի անդամահատում: Պատժի խստացումը կվերաբերի ոչ միայն երկրի բնակիչներին, այլեւ օտարերկրացիներին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02