Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների նախարար Խալեդ Ալ Անանիին (Khaked Al Anani)։
Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Ալ Անանին շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Խալեդ Ալ Անանին նշել է, որ 2018թ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին գլխավորել է եգիպտական պատվիրակությունը և ջերմությամբ է հիշում Հայաստանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսը, հանդիսանալով որպես հնագույն քաղաքակրթություններ, մեծ ներուժ ունեն հնեագիտության ոլորտում համագործակցության համար և դրա վառ ապացույցն է հանդիսանում այն, որ ներկայումս Լուքսորում Ամենհոտեփ երրորդի տաճարի պեղումային աշխատանքներին են մասնակցում հայազգի և Հայաստանից ժամանած հնեաբաններ։Որպես համագործակցության համար հեռանկարային ուղղություն՝ դեսպան Գրիգորյանը առանձնացրել է նաև հին ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնման, խնամման ոլորտը և այս համատեքստում ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գործունեությունը և հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում Հին Եգիպտոսի դարաշրջանի թանգարանային նմուշների ցուցադրման հնարավորությունները։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:22 10.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02