ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրին այլ անվանում տրվի։ Նախագահականից Aysor.am-ին տրամադրել են գրությունը, որում նշված է, որ ցանկություն կա նախագահի նստավայրն անվանել Հանրապետության տուն։ Գրության մեջ նշված է, որ Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն: Բացի այդ, Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքում է տեղակայված և իր գործունեությունն է ծավալում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եվ նույն՝ Բաղրամյան պողոտա 26 հասցեում հաշվառված է նաև Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքը՝ ինչը հաճախ թյուրիմացությունների տեղիք է տալիս՝ հատկապես պաշտոնական հեռագրերի, նամակների և այլ գրությունների առաքման և ստացման հետ կապված: «Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն: Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Հանրապետության նախագահի նստավայրին և դրա նշանակության վերաիմաստավորմանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ խնդրում ենք սահմանված կարգով քննարկել Հանրապետության նախագահի նստավայրի վարչական տարածքի Բաղրամյան պողոտա 26 համարակալումը հանելու և այն «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը», - մասնավորապես նշված է քաղաքապետին ուղղված նամակում։ Նախագահականից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է գրությանը՝ նշելով, որ նախագահի նստավայրի վարչական տարածքը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02