ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1985 թվականին, 2018-2019թթ. ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է տարբեր կանանց հետ և ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝ կատարել է մի շարք խարդախություններ:
Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են խարդախության դեպքերի մի շարք հանգամանքներ, դրանց կատարման մեխանիզմը, պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս: Տուժող է ճանաչվել 12 անձ:
Նախաքննությամբ պարզվել են խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ նոր դրվագներ, համաձայն որոնց՝ տղամարդը ոչ միայն բնակարան ձեռքբերելու հարցում օժանդակելու, նախնական վճարումներ կատարելու պատրվակով է քաղաքացիներից խարդախությամբ առերևույթ հափշտակություն կատարել, այլև յուրացրել է իրեն վստահված ոսկյա զարդեր, ինչպես նաև խարդախությամբ գումարներ է հափշտակել տուժողներից մեկի ավտոմեքենայի առքուվաճառքի ընթացքում, մեկ այլ դեպքում էլ տարեց տղամարդուն խոստացել է հաշմանդամության կարգ ձևակերպել, որի համար պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և համապատասխան վճարումներ կատարելու պատրվակով խաբեությամբ ստացել է գումար և հափշտակել:
Քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, խաբեությամբ հափշտակություններ կատարելու համար որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց, որոնց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել սոցիալական կայքերի միջոցով, ապա ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով նրանց վստահությունը, մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում 30-ից 55 տարեկան 11 կանանցից, ինչպես նաև նրանցից մեկի հորից մաս-մաս ստացել և խաբեությամբ հափշտակել է 13.812.700 ՀՀ դրամ, 4.780.141 ՀՀ դրամին համարժեք 9.884 ԱՄՆ դոլար, 58.480 ՀՀ դրամին համարժեք 8.000 ՌԴ ռուբլի գումար, 2.215.188 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 1.050.000 ՀՀ դրամ արժողության երկու բջջային հեռախոս՝ նրանց պատճառելով առանձնապես խոշոր չափերի`21.916.509 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 33-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (1 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
13:35 09.09.26
11:04 10.09.26
12:35 09.09.26
11:49 10.09.26
12:17 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02