Այսօր վերաքննիչ դատարանը հրապարակեց «Սպայկա» ընկերության տնօրենի կալանքի հարցով որոշումը, որով Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Սարդարյանը:
«Մեր բողոքը մերժվեց: Նման որոշման չէինք սպասում: Հնարավոր է, որ մեր վստահորդի հետ խոսելուց հետո մոտ օրերս հանդես գանք ասուլիսով: Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի, և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:
Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Պաշտպանական թիմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:04 10.09.26
11:22 10.09.26
12:35 09.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
09:08 09.09.26
12:11 09.09.26
12:57 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02