Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն գաղտնի կորպորատիվ միջոցառումներ է անցկացնում Ռուսաստանում: Այդ մասին МК-ին տված հարցազրույցում ասել է դերասան Բորիս Կլյուևը, հայտնում է Lenta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ նման միջոցառումներին Կիկաբիձեն խոշոր գումար է աշխատում: «Իր պայմանագրում նշվում է, որ ոչ ոք չպետք է իմանա իր ժամանման մասին, և դա որևէ կերպ չպետք է լուսաբանվի: Այնուամենայնիվ, նա կնքում է պայմանագրեր, այլ ոչ թե պարզապես գալիս ու գնում է»,- ասել է Կլյուևը: Դերասանն ավելացրել է, որ Կիկաբիձեն հայտնի է դարձել Ռուսաստանում և ոչ թե Վրաստանում: Նշվում է, որ 2018-ին վրացի դերասանը «կեղտոտ» է անվանել լուրերը, թե իբր ինքը Սանկտ Պետերբուգում 40 հազար եվրոյով գաղտնի միջոցառում է անցկացրել: «2008 թվականից հետո ես չէի եկել Ռուսաստան: Ես այս երկրի որևէ քաղաքում չեմ եղել ոչ ոտքով, ոչ ձեռքով, ոչ էլ հետույքով»,- հայտարարել էր նա: Այս տարվա հունիսին երգիչը նշել է, որ եթե նա հանդիպի Պուտինին, կասի, որ «նրա սցենարը շատ վատն է» ունի: Կիկաբիձեն նաև խոստովանել է, որ կարոտել է ռուս հանդիսատեսին:
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
11:23
11:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02