«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը։ Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու և այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։
Ընդունված որոշման համաձայն՝ իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձևավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության և վերլուծության վարչություն» անունով։ Իշխանականների փաստարկը եղել է այն, որ ոչ մի լուրջ իրավաբան կամ տնտեսագետ ԱԺ-ում չի համաձայնի 100 հազար դրամով աշխատանքի անցնել, ուստի պետք է վարչություն ձևավորել և հրավիրել բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալների։
Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։ Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձևավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։
Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
11:23
11:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02