Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moët & Chandon եւ Hennessy ապրանքանիշների անվան տակ շքեղության պարագաներ արտադրող LVMH ֆրանսիական հոլդինգի ղեկավար Բեռնար Առնոն հունվարի 29-ին իր կարողությունն ավելացրել է 2,3 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 108,1 մլրդ դոլարի։ Այս մասին են վկայում իրական ժամանակում աշխատող Forbes Real Time հաշվիչի տվյալները, հայտնում է Lenta-ն։
Առնոյի կարողության աճի վրա ազդել է LVMH-ի լավ ֆինանսական հաշվետվությունը՝ հունվարի 28-ին ընկերությունը հայտնել է 2019թ․ ռեկորդային եկամտի մասին, որը կազմել է 53,7 միլիարդ եվրո՝ 2018թ․ 46,8 միլիարդի դեմ։
Հունվարի 29-ի դրությամբ Առնոն երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ ըստ Forbes-ի։ Նրան շրջանցել են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (109,8 մլրդ դոլար) եւ Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (115 մլրդ դոլար)։ Bloomberg գործակալությունը այլ կերպ է գնահատում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Առնոն ունի 101,1 մլրդ դոլար, իսկ Գեյթսն ու Բեզոսը՝ 115-ական միլիարդ։
Բեռնար Առնոյի կարողությունը 100 միլիարդ դոլարը առաջին անգամ գերազանցել է 2019-ի հունիսին։ 2019թ եւ 2020թ․ սկզբի ընթացքում նա մի քանի անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, սակայն Բեզոսը կրկին շրջանցել է նրան։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02