Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով տուժել են զինծառայողներ և վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: «Ստանիսլավ Զասը նշել է, որ տվյալ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածության խախտման մասին», - ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են հրավիրել և կողմերին հորդորել են լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում լարվածության աճը կանխելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: Զասի խոսքով՝ «կողմերի զսպվածությունը և իրավիճակի կայունացումը հատկապես կարևոր են այն ժամանակ, երբ մեր բոլորի առջև կա նոր սպառնալիք՝ կորոնավիրուսի պանդեմիան, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ»: facebook sharing buttontwitter sharing button
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
11:45 24.08.26
09:59 24.08.26
11:04 24.08.26
10:02 24.08.26
11:38 24.08.26
11:55 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02