Օպերատիվ շտաբը հաղորդել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի դանդաղեցման մասին, գրում է Forbes-ը: Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանի 35 մարզի 440 բնակչի մոտ, հայտնել է հիվանդության հետ կապված իրավիճակի վերահսկման օպերատիվ շտաբը: Սա ամենօրյա աճի նվազում է` նախորդ օրվա համեմատ. մարտի 31-ին դեպքերի թիվն ավելացել էր 500 մարդով: Ապրիլի 1-ի տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 2777 է: Զոհերի թիվն աճել է մինչեւ 24 մարդ, մեկ օրվա ընթացքում մահացել է եւս յոթ մարդ: Ինչպես նշել են շտաբում, 24 ժամվա ընթացքում լիովին ապաքինվել է 69 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվն այս ամբողջ ժամանակահատվածում աճել է մինչեւ 190: Վարակման նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է, այնտեղ ախտորոշումը հաստատվել է 267 մարդու մոտ: Այդպես, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1880-ի: Ավելի վաղ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում քաղաքում եւս 45 մարդ է առողջացել: «Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Մոսկվայում առողջացել է արդեն 115 մարդ: Հուսով ենք, որ այս դրական միտումը կամրապնդվի»,- ասել է փոխքաղաքապետը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02