Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունում է Արցախի ժողովրդին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդավարական գործընթացինիրենց նվիրվածության և մասնակցության համար։ Ասված է Համագումարի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախնական զեկույցների համաձայն՝ ընտրությունները, որոնք բազմակուսակցական և բազմաթեկնածու էին, իրականացվեցին ազատ, արդար և թափանցիկ կերպով. շուրջ 50 ընտրատեղամասերից տրամադրվում էին առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակումներ: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրել իր թեկնածությունը վերընտրվելու համար:
«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը` ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն իրենց շարունակական նվիրվածության համար»,–հայտարարել են Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ցավոք, բայց կանխատեսելիորեն, Արցախում ընտրություններին նախորդող գիշերը,ադրբեջանցիները թիրախավորել ենհայկական գյուղեր`վիրավորելով երկու զինծառայողի, ինչպես նաև մեկ երեխայի:Մինչ Ադրբեջանը սկզբունքորեն չփոխի հայերին թիրախավորելու իր քաղաքականությունը, խաղաղության հեռանկարները լավագույն դեպքում մնում են անհասանելի»,– հավելել են համանախագահները:
«Ի հավելումն,աշխարհի ամենաանժողովրդավար երկրներից մեկի՝ Թուրքիայի կողմից Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները ո՛չ օգտակար են, ո՛չ էլ արժանի: Այս անարժան քննադատությունը, պարզապես, էլ ավելի հաստատում է այն վտանգները, որոնք Էրդողանի և Ալիևի պես ավտորիտար առաջնորդներ առաջ են քաշում հայք րիստոնյաների և աշխարհի մնացած բնակչության համար և ավելին, ցույց է տալիս բանակցային գործընթացում Արցախի ուղղակիորե ններգրավված լինելու անհրաժեշտությունը»,–շարունակե․ են համանախագահները:
Ըստ Համագումարի, այս ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ակնհայտ հետընթաց քայլ է իր՝ 2012թ.-ի արցախյան նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից:
«Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով վերջերս արված կառուցողական հայտարարությունը, որը կոչ է անում համաճարակի պայմաններում հրադադարի ռեժիմի առավել խիստ պահպանման: Խորապես անհանգստացնող է տեսնել, որ ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը, երբ առկա է ավտորիտարիզմի այդպիսի աճ՝ մեծացող թվով ԵԱՀԿ անդամ երկրներում:
Ամերիկյան և ԵԱՀԿ սկզբունքները պահանջում են աջակցությու նժողովրդավարությանը և ազատ ընտրություններին՝ ոչ թե ցեղասպան ռեժիմներին:
Այս հայտարարությունը, ցավոք, նույնպես արտացոլում է հետընթաց քայլ խաղաղության գործընթացում, մինչ Մինսկի խմբի մանդատը ընդգրկեց ԼՂ ընտրված իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին և սա մատնանշում է, որ հակամարտության կայուն, արդար և փոխհամաձայնեցված կարգավորումը մոտ չէ»,–եզրափակել են Համագումարի համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02