Հիմնվելով ապրիլի 2-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է վեց ժամով սահմանափակել չորս սուպերմարկետների որոշումը։ Պարետի՝ ապրիլի 5–ի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N298 որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի NՑ/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N747-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N758-Ա, N788-Ա հրամանների վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատակնող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1. «ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2, 2. «ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2, 3. «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Արշակունյաց 52, 4. «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կոմիտասի 60/2։ 5. 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
09:08
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:16 08.05.26
14:23 08.05.26
15:29 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44