Ռուսաստանի դաշնությունում գտնվող 220 ՀՀ քաղաքացի ապրիլի 6-ին կկարողանա վերադառնալ հայրենիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռուսաստանում հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ հնարավոր է եւս մեկ նման չարտերային թռիչք լինի ապրիլի 7-ին՝ նույնքան ուղեւորներով:
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ոչ մի ՀՀ քաղաքացի դրսում, կամ սոված չի մնացել, բոլորին տեղավորել ենք ՀՀ դեսպանության, ՌԴ-ում Հայերի միության եւ Հայերի միավորման համատեղ ջանքերի միջոցով: Հիմա էլ աջակցում ենք, որ նրանք կարողանան վերադառնալ Հայաստան»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ վերադարձի տոմսերը բավական թանկ են` 16 000 ռուբլի, սակայն իրենք աջակցում են քաղաքացիներին, նաեւ Հայաստանի Կառավարությունն է աջակցելու:
«Քանի որ չարտերային թռիչք է, այդ պատճառով են տոմսերը բավականին թանկ, սակայն մենք բոլորին աջակցում ենք տոմսերը ձեռք բերելու հետ կապված: Նաեւ քննարկել ենք այդ թռիչքով ՌԴ քաղաքացիների վերադարձը, սակայն ՌԴ-ն ունի որոշում, որ չի ընդունելու իր քաղաքացիներին: Եթե համաձայնեին, այդ դեպքում ինքնաթիռը դատարկ չէր վերադառնա եւ տոմսն էլ բավական էժան կլիներ»,- հավելեց նա:
Դավիթ Տոնոյանի խոսքով` հնարավոր է երրորդ չարտերային թռիչք կազմակերպվի ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հետ կապված:
Նշենք, որ ապրիլի 2-ին չվերթների հետաձգման պատճառով ՀՀ քաղաքացիները չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Դեսպանությունը կապվել էր քաղաքացիների հետ եւ փորձել լուծել խնդիրը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02