Ամբողջ աշխարհում հագավիժում է գազի գինը, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս համավարակի ժամանակահատվածում որոշել է չհրաժարվել գազի գինը բարձրացնելու որոշումից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ թանկացած գազը ուղիղ եւ շղթայաբար ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա եւ հանգեցնելու է գնաճի. «Այսինքն Ռուսաստանն այս ճգնաժամային իրավիճակում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵՏՄ անդամ Հայաստանին, այլեւ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, դա արվում է չափազանց վատ տոնով եւ հիմնավորումներով:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի բարձրացումը ՌԴ-ի կողմից պատասխան քայլ է ՀՀ-ում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին»,-ասաց նա:
Բաբաջանյանը հավելեց, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը այն որպես ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որպես մահակ օգտագործելու իրողությունը արդյունք է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի, եւ ՀՀ ներքին գազաբաշխման համակարգը ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման:
«Հասկանալի է, որ միանգամից դրանք չեղարկելը կամ վերանայելը չափազանց բարդ է՝ կապվծ միջպետական հարաբերությունների բազմաթիվ խութային ասպեկտների հետ:Մենք որպես Ազգային ժողով, ՀՀ իշխանությունն ընդհանուր առմամբ, պետք է մտածենք այդ մասին՝ այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու մասին: Ընդ որում դրան պետք է անդրադառնանք ոչ միայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունենրի, այլեւ ԵՏՄ-ում մեր անդամակցության համատեքստում:
Մենք շարունակում ենք անդամակցել մի միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, նաեւ տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսեւորում է ոչ դաշնակցային մոտեցում»,-ընդգծեց նա:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
14:35 21.08.26
15:04 21.08.26
14:15 21.08.26
19:05 21.08.26
14:09 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02