Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին պատմում է իր էրզրումցի տատի պատմությունը, կնոջ, որը թուրքերի աջակցությամբ կարողացել է փրկվել արյունահեղությունից: Դուրյանը հետաքրքիր պատմությունը ներկայացնում է տեսանյութի միջոցով՝ նշելով, որ իր ներկայացումներում էլ է անդրադարձել այս պատմությանը, բայց կան պատմություններ, որոնք պետք է շատ հաճախ պատմել, պատմել և չմոռանալ, որովհետև հիշում ենք և պահանջում: «Այս պատմությունն ինձ քեռիս է պատմել, իսկ նրան՝ պապս մահանալուց առաջ: Էրզրումցի տատիկս մի երիտասարդի է սիրել, իսկ նա խենթի պես տատիկիս է սիրել: Նրանք նշանվում են, ամուսնանում: Մի պայծառ առավոտ տատիկիս ամուսինն ինչպես միշտ գնում է դաշտ՝ աշխատելու, և այդ պահին սկսվում են ջարդերը: Տատիս թուրք հարևանուհիները նրան փախցնում են, փրկում և հորդորում չսպասել ամուսնուն ու փախչել, քանի որ ամուսինն այլևս չի վերադառնա: Աստված գիտի, թե ինչպես տատիկս գալիս և հասնում է Թիֆլիս»,-ասում է Դուրյանը: Շարունակելով պատմել՝ արտիստը նշում է, որ Թիֆլիսում տատը ծանոթանում է Դուրյանի ղարսեցի պապի հետ, որը կորցրել էր ութ եղբայրներին: «Երկու միայնակ մարդիկ համակրում են միմյանց և որոշում նոր կյանք սկսել: Ամուսնանում են: Ծնվում է մայրս, հետո՝ քեռիս, և վերքերը կամաց-կամաց սկսում են բուժվել: Տարիներ անց պապիս է մոտենում մի արտասահմանցի ու հայտարարում, որ տատիկիս առաջին ամուսինն է, որը կարողացել է փախչել թուրքերից և այսքան տարի աշխարհով մեկ փնտրում է այն միակ կնոջը, որին սիրում է: Նա պապիս հարցնում է՝ երջանի՞կ են, արդյոք: Իմանում է, որ երկու երեխա ունեն, և որոշում է հեռանալ: Նա պապիս հանձնարարում է տատիկին լավ նայել ու գնում է»,-ներկայացնում է Դուրյանը: Դերասանի պապը երկար մտածում է ասե՞լ կնոջը, որ նրա առաջին ամուսինը ողջ է, թե՞ ոչ: Չիմանալով ինչպես վարվել՝ լռում է: Նարեկ Դուրյանի տատը մահանում է՝ չմանալով, որ իր առաջին ամուսինը ողջ է:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
14:35 21.08.26
15:04 21.08.26
14:15 21.08.26
19:05 21.08.26
14:09 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02