ARM | RUS |

Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու․ Վահե Հովհաննիսյանը՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

17.06.20 | 15:12

Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, և որի համար ձևավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձևով քվեարկես»։ Եվ դա ճնշող մեծամասնությամբ պահպանվում էր։ Եվ իհարկե՝ կուլմինացիան՝ ռեյտինգային ընտրակարգը, որն ապահովում էր ընտրակաշառքի օրենսդրական բազան, ինչը կոնկրետ երկրի կոնկրետ պայմաններում ուղղակի նշանակում էր անխափան մեխանիզմի գործարկում՝ փողատեր, փողի տոտալ բաժանում և փողի տոտալ ընդունում։ 2017-ի ընտրված (և նույնիսկ պարտված) փողատերերի քանակը և որակը ամենավառ ապացույցն է։ Ապացույցն է, որը պետք է պատճառը դառնար առաջին հերթին ոչ թե քրեական գործի, այլ՝ խորքային հետևությունների և, եթե կա նպատակ, խորքային լուծումների։ Եթե կա ընտրակեղծարարության համակարգը Հայաստանում հասկանալու, պատմական այդ էջը փակելու նպատակ և հանրային պահանջ, ապա պետք է դրան անպայման մասնակից դարձնել ընտրողին՝ հասարակությանը։ Առանց դրա արդյունք չի լինի՝ դատախազով, ԱԱԾ-ով և «87 հրեշտակներով» կլուծվի լրիվ այլ խնդիր՝ մեկ մարդու դեմ կազմակերպված արշավի։ Եթե դնում ենք խնդիր՝ կեղծիքների համակարգը հասկանալու և ջարդելու, ապա պիտի ընդունենք ծանր փաստը՝ դրանց մասնակից են եղել հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մեր քաղաքացիներ։ Ամբողջական գյուղերով, թաղերով, ընտանիքներով, շենքերով, կոլեկտիվներով, իրար պաս տալով, իրար համար բարեխոսելով և այլն։ Սա ողբերգություն է, բայց միայն այս փաստն ընդունելն է ճանապարհը առողջանալու։ Եթե որոշում ենք գնալ քրեական գործի հարուցման ճանապարհով, ապա կարող է կարիք լինել՝ կալանավորելու մոտ 800 հազար ընտրողի (գումարած՝ ամենատարբեր շտաբերում ու համայնքներում գործող կազմակերպիչների մոբիլ և «արդյունավետ» խմբերը) և, իհարկե, հաղթած և պարտված փողատեր ռեյտինգայինների զգալի մասին։ Իսկ այս վերջինս, ուզում ենք մենք դա, թե ոչ, Հայաստանի բիզնես պոտենցիալն է։ (Ճակատագրի հեգնանքով՝ Ծառուկյանը դեմ է եղել ռեյտինգային համակարգին և ինքը չի մասնակցել այդ ընտրակարգով՝ ունենալով բոլոր հնարավորությունները՝ Կոտայքի մարզում 102 տոկոս ստանալու)։ Երկար տարիների, բազմաթիվ ընտրություններ ընթացքում հանձնաժողովներ, կազմակերպիչներ, բաժանողներ, «տասովշիկներ», շտաբներ. սրանք բոլորը կազմված են եղել իրական մարդկանցից։ Սրանց բոլորի առանցքում մարդն է։ Իսկ հարյուր հազարավոր անուններից կազմված ընտրացուցակները՝ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը։ Բոլոր համակարգերում ընդգրկված են եղել նաև կրթված և որոշակի կենսագրություն ունեցող մարդիկ՝ ուսուցիչներ, տնօրեններ, պաշտոնյաներ, իրավապահներ և այլն։ Սկսե՞նք խոսել սրա մասին, թե՞ մեկ հոգու վրա ինչ-որ ցուցակ բարդենք։ Սկսե՞նք խոսել և տեսնել ուղիղ կապը՝ ընտրակաշառքի և համաճարակի փուլում դիմակ չկրելու, ընդհատակյա խնջույքների և այլ նորմերի չպահպանման միջև։ Կա ուղիղ կապ, որովհետև առանցքում մարդն է՝ ՀՀ քաղաքացին։ Միասնաբար՝ մեր հասարակությունը։ Ուղիղ կապը ընտրակաշառքի և վարակի տարածման մեջ ապացուցում է մեր հարևան Վրաստանը։ Վրաստանում երբեք չեն եղել ընտրակաշառքի այն գռեհիկ ծավալները և ձևերը, ինչ Հայաստանում։ Բացառությամբ՝ Վրաստանի երկու ռեգիոնի՝ հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների։ Եվ համավարակի դեմ պայքարում էլ Վրաստանի գրանցված հաջողությունը լրիվ տրամաբանական էր՝ գրագետ կառավարում և կապ քաղաքացու հետ։ Ի՞նչ է արվել Հայաստանում 2018-ից հետո։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Խնդիր չի դրվել՝ կրթել քաղաքացուն, առողջացնել հասարակությանը։ Ավելին, ժողովրդավարության և ազատ քաղաքացու մոդելը երբեմն պարզունակացվել է մինչև շարքային խուլիգանության թույլատրելիություն. երբ կառավարության դուռը ջարդում էին, վարչապետն ասում էր՝ իրենց դուռն է, ինչ կուզեն՝ կանեն։ Պետություն-հասարակություն նմանատիպ հարաբերությունների շարունակությունը, այդ տրամաբանությամբ, պիտի լինի՝ իրենց ձայնն է, ում կուզեն՝ կծախեն, իրենց դիմակն է, երբ կուզեն՝ չեն դնի։ Եվ որպես սրան անմիջական հակասություն՝ որևէ ռացիոնալ քննադատության պարագայում պետությունն իր ուժային գործիքներով սկսում է անխնա օգտագործվել։ Հակասական գործողությունների ու հախուռն տեքստերի երկու տարում քաղաքացին ոչ թե պարզապես չկրթվեց, այլ հակառակը, զրկվեց որևէ տարրական ուղենիշից, որը կօգներ՝ հասկանալու իր և պետության հարաբերությունները, իր դերը՝ հասարակության կայացման մեջ։ Երկու տարվա մեջ ընտրական օրենսգիրքը չփոխվեց, հանրային քննարկման թեմա չդարձավ ընտրակեղծարարությունը, հասարակությանը չանցավ բարդ, բայց անխուսափելի առերեսման միջով, որը թույլ կտար ընդունել և զգալ սեփական մասնակցությունը ընտրակեղծարարության այլանդակ համակարգին, և դրանով իսկ՝ մասնակիցը դառնալ նոր հանրային խաղի կանոնների։ Եթե վաղը հնարավորություն լինի ընտրակաշառք տալու, կարծում եք՝ արտադրական քանակով չի՞ բաժանվելու և չի՞ վերցվելու։ Վստահաբար լինելու է. մարդը նույնն է մնացել։ Իսկ երկու տարին բավարար ժամանակ էր՝ որոշակի հարցերում նոր քաղաքացի ունենալու համար։ 10 հազար դրամ ընտրակաշառք վերցրածների մեծ մասը 2018-ին փողոց փակեց և իշխանություն փոխեց։ Նույն մարդիկ։ Այս երկու տարում նրանց մեծ մասի մոտ չի եղել քաղաքացիության աճ, նրանց միկրոսոցիումներում չի եղել բարդ քննարկում և սոցիումային զարգացում։ Հետևաբար՝ նույն մարդիկ, նույն հասարակությունը վաղը կարող է դարձյալ հայտնվել փողոցում։ Ո՞ւմ լիդերությամբ, ու՞մ լոզունգներով, ու՞մ և ի՞նչ մոտիվացիայով՝ ես չգիտեմ։ Բայց դա վախեցնող է։ Այսօրվա իշխանությունը, հանուն իշխանության պահպանման, ուժային պատերազմ է հայտարարում քննադատական որևէ միտք հնչեցնող բոլոր մարդկանց և բուֆերային շրջանակներին, իր ներսում գնում է տոտալիտար բյուրեղացման ճանապարհով, իսկ լայն զանգվածների մոտ համաճարակի ֆոնի վրա սկսում են աճող տեմպերով սրվել սոցիալական խնդիրները։ Դժվար է հաշվարկել, թե ինչ զարգացումերի կարող է բերել սա։ Վերջաբան. Քաղաքական Գուանտանամո Երեկվա 87-ի քվեարկությունը հակասական տրամադրություններ է ստեղծում։ Իհարկե, որոշ կոնկրետ դեպքերում արձանագրվել է մարդու դեֆոլտ։ Բայց ես դեմ եմ որևէ մեկի վրա թիրախավորված հարձակումներին և նրանց պրոբլեմի առանցք սարքելուն։ Դա հարցի լուծում չէ։ Վստահ եմ՝ 87-ից ոմանք իրենց մեջ ծանր ապրումներ են ունեցել, ինչ-որ կարևոր բան են իրենց մեջ ջարդել, որը երբեք չեն մոռանալու և չեն ներելու՝ իրենք իրենց և իրենց պարտադրողներին։ Գուցե այդ ոմանք շատ են, գուցե կորցրածը թանկ բան է։ Բայց խնդիրն ուրիշ տեղ է։ Ի՞նչ մեխանիզմներով և ինչո՞ւ է այդքան հեշտ ձևավորվում քաղաքական «գուանտանամոն», երբ անհատը ոչինչ է համակարգի և հրամանի առաջ։ Եվ եթե քվեի կեղծման դեմ պայքարը կարևոր է բոլոր ժամանակներում և ամենուր, ապա ինչու՞ ԱԺ պատերի ներսում կատարվող քվեարկությունը չպետք է ենթարկվի նույն կանոնին։



Վահե Հովհաննիսյան



«Այլընտրանքային նախագծեր խումբ»


Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02