«2020 թվականի առաջին կիսամյակի տնտեսության գնահատականները տալիս պետք է երկու բան հաշվի առնել. առաջին՝ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա, որի պատճառով 4.7% անկում է գրանցվել, և երկրորդ՝ ներքին ֆենոմենների ազդեցությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության վիճակին։
Նրա խոսքով, կորոնավիրուսային համավարակը ՀՀ սոցիալ- տնտեսական համակարգի վրա ունեցել է ահռելի ազդեցություն, բայց և այնպես, կան երևույթներ, որոնք մեր տնտեսությանը տարեկան կտրվածքով կկարոանան լավատեսություն ներշնչել և լավ լուծումներ առաջարկել։
«Մենք կարծում ենք, որ արդյունաբերական արտադրության հետևողական աճը վերջին երեք տարիներին, խոսում է այն մասին, որ այս ոլորտը պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում է։ Բայց այս երևույթը խոսում է նաև այն մասին, որ մենք սկսել ենք լավագույնս մտածել մեր տնտեսության արդիականացման մասին՝ օգտագործելով ԵԱՏՄ-ի ընձեռած պատեհությունները։ Այս տարի գյուղատնտեսթյան ոլորտում արձանագրված աճը ևս լավատեսության հիմք է տալիս։ Նախորդ տարիներին արդյունաբերական ծավալների անկում էր գրանցվել՝ նույնիսկ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ֆոնին, բայց այս տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր գյուղատնտեսության ոլորտում որոշակի աճ է նկատվում»,- նշեց բանախոսը։
Արամ Սաֆարյանը հայտնեց, որ տնտեսութան մյուս բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Այն հատկապես տեսանելի է տրանսֆերտների ծավալների 30% անկմամբ. «Այս ծանր անկումն իր ազդեցությունը ցույց է տալու։ Բայց մենք դեռ ունենք առաջին եռամսյակի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ավանդների որոշակի աճ»։
Ըստ տնտեսական վերլուծաբանի, նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պարագայում ԵԱՏՄ-ում արտահանման ու ներկրման ցուցանիշները հույս են ներշնչում։
Աճել է Հայաստանից ապրանքների արտահանումը դեպի Բելառուս և Ղազախստան.«Դեպի Ռուսաստան արտահանման երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց միաժամանակ ունենք ներկրման 18% ավելացում։ Նշենք նաև, որ Բելառուսից ևս ներկրման ծավալներն ավելացել են։ Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց միևնույն է, հնարավոր է ակնկալել երկրորդ կիսամյակում արտահանման 2-5% աճ, ինչը խոսում է այն մասին, որ ճիշտ էինք մենք, երբ նախորդ տարի պնդում էինք, որ ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր է արտահանման կայուն աճ ապահովել»։
Արամ Սաֆարյանը նշեց, որ արտահանման կառուցվածքն ուսումնասիրելիս, պարզ է դարձել, որ երեք անգամ ավելի ներկրում իրականացնող երկրում շատ կարևոր է արտահանման ծավալների ավելացումը։ Դրա համար գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի աճի մեծացում է անհրաժեշտ։
«Միայն արտահանման ծավալների ավելացմամբ է հնարավոր ապահովել ՀՆԱ-արտահանում այնպիսի հարաբերակցություն, որը Հայաստանի տնտեսությունն ավելի առողջ ու կայուն կդարձնի։ Մեր արտահանումը զուսպ ընթացքով դիվերսիֆիկացվում է։ Եթե ԵԱՏՄ-ում մեր անդամակցության առաջին տարում բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալներում մեծացել են և՛ գյուղմթերքի, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները։ Գյուղատնտեսական արտադրության մեջ մեծացել է և՛ մրգերի և՛ թե բանջարեղենի աճը։ 51%-ով ավելացել է կաթնամթերքի արտահանման ծավալը ԵԱՏՄ շուկա»,- ասաց բանախոսը։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
10:33 10.09.26
18:34 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02