ARM | RUS |

Վերադարձել ենք 2018 թվական

28.12.20 | 10:12

Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։ Արտահանման ցուցանիշով վերադարձել ենք 2018թ. մակարդակին։ Ներմուծման ցուցանիշով նույնիսկ ավելի վատ պատկեր ունենք՝ գտնվում ենք 2017-2018թթ. միջակայքում։ Առայժմ հայտնի են այս տարվա արտաքին առևտրի առաջին 10 ամիսների տվյալները։ Դրանց համաձայն՝ Հայաստանից արտահանվել է 2 մլրդ դոլարի ապրանք։ Այնքան, որքան արտահանվել էր 2018թ. նույն ժամանակահատվածում։ Երկու տարվա կտրվածքով արտահանման ոլորտում որևէ առաջընթաց չունենք։ Որևէ առաջընթաց չունենք նաև ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում։ Արտահանումը ԵԱՏՄ նույնիսկ նվազել է։ 2018թ. ավելի շատ ապրանք են մատակարարել համագործակցության անդամ երկրներ, քան այս տարի։ 2018թ. արտահանումը ԵԱՏՄ կազմել էր շուրջ 568 մլն դոլար, այս տարի՝ 543 միլիոն կամ գրեթե 25 միլիոնով պակաս։ Նվազել են հիմնականում ռուսական շուկայի մատակարարումները։ Սա այն շուկան է, որտեղ Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի ամենամեծ կշիռը։ Արտահանվող ապրանքների 95-96 տոկոսը բաժին են ընկնում ռուսական շուկային։ 2018թ. առաջին 10 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր 549 մլն դոլարի ապրանք։ Այս տարի արտահանվել է 522 միլիոնի ապրանք։ Արտահանումը կրճատվել է 27 միլիոնով։ ԵԱՏՄ անդամ մյուս 3 երկրներից ևս 1-ի հետ ունենք արտահանման ծավալների նվազում։ Խոսքը Ղազախստանի մասին է։ 2018թ. այս երկիր ավելի շատ ապրանքներ ենք մատակարարել, քան այս տարի։ 2018թ. արտահանումը Ղազախստան կազմել էր գրեթե 7,9 միլիոն, այս տարի կազմել է 4,7 մլն դոլար։ Արտահանման դրական դինամիկա կա Բելառուսի և Ղրղըզստանի հետ։ Թեև վերջինս, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր համար լուրջ գործընկեր չէ։ Այս տարի այդ երկրի իրականացված մատակարարումները եղել են ընդամենը 1,3 մլն դոլարի սահմաններում։ 2018թ. ավելի քիչ էին՝ 700 միլիոնի շրջանակներում։ Բելառուսի հետ արտահանման հարաբերությունը 2 տարում բարելավվել է գրեթե 4,6 մլն դոլարով։ Այս տարի բելառուսական շուկայի մատակարարումները կազմել են 14,8 միլիոն։ Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտահանման դինամիկան 2 տարում կտրուկ վատացել է։ Այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն դադարել է մեզ համար առևտրային կարևոր գործընկեր լինելուց։ Այս տարվա 10 ամսում Եվրամիության երկրներ ենք մատակարարել ընդամենը 356 մլն դոլարի ապրանք։ Մինչդեռ, 2018թ. մատակարարումները գերազանցել էին 602 միլիոնը։ Երկու տարում ԵՄ երկրների շուկաները մեր համար փոքրացել են ավելի քան 246 մլն դոլարով։ Ունենք գրեթե 41 տոկոսի հասնող կրճատում։ Թե ո՞րն է եղել նման կտրուկ շրջադարձի պատճառը, հավանաբար պետք է փնտրել մատակարարումների կառուցվածքում։ ԵՄ շուկաներ հայկական ապրանքների արտահանման մեջ միշտ էլ մեծ կշիռ են ունեցել մետաղները։ Մետաղների արտահանման նվազումն էլ բերել է մատակարարումների կրճատման։ Մետաղների մատակարարումները Հայաստանից, սակայն, չեն դադարել, ուղղակի տեղափոխվել են այլ շուկաներ։ Թերևս, դա է հիմնական պատճառը, որ, այսպես կոչված, այլ երկրների հետ ունենք արտահանման դրական հարաբերություն։ Վերջին 2 տարում արտահանումն այս խմբում ընդգրկված երկրներ ավելացել է՝ հասնելով 1,1 մլրդ դոլարի։ Աճը նկատելի է հատկապես այն երկրների դեպքում, որոնց հետ հարաբերվում ենք, առաջին հերթին, մետաղների արտահանման ոլորտում։ Եթե 2018թ. Շվեյցարիա արտահանել էինք 261 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի արտահանումն անցնում է 409 միլիոնից։ Նույնը նաև Չինաստանի դեպքում է։ Արտահանումն այս տարի 2,5 անգամ ավելի է եղել՝ կրկին հիմնականում մետաղների արտահանման ավելացման հաշվին։ Մետաղների արտահանումն ավելացել է՝ արդյունահանման ծավալների աճի հաշվին։ Հիշեցնենք, որ սա արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության այն եզակի ճյուղն է, որտեղ այս տարի ունենք երկնիշ աճ։ Երկնիշ աճ ունեինք նաև անցած տարի։ Հարևան 2 երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ունենք արտահանման նվազում։ Իրանի դեպքում արտահանումը կրճատվել է 10 միլիոնով, Վրաստանի դեպքում՝ 7 մլն դոլարով։ 2018թ. սկսած Վրաստանի հետ Հայաստանի առևտրային հաշվեկիռը ևս փոխվել է բացասականի։ Այսինքն՝ սկսել ենք այդ երկրից ավելի շատ ներմուծել, քան արտահանել։ Մինչ այդ, Վրաստանը մնում էր այն եզակի երկրներից մեկը, որի հետ Հայաստանը դեռևս պահպանում էր արտաքին առևտրի դրական հարաբերակցությունը՝ ավելի շատ արտահանում էինք, քան ներմուծում։ Եթե ընդհանուր արտահանման ծավալով վերադարձել ենք 2018թ. մակարդակին, ապա ներմուծման առումով՝ նույնիսկ ավելի ցածր ենք իջել։ Ներմուծումն այս տարի կազմել է 3,6 մլրդ դոլար։ 2018թ. այն անցնում էր 4 միլիարդից։ Արտաքին առևտրի հաշվեկշռի տեսանկյունից այս փոփոխությունը գուցե լավ է, բայց մյուս կողմից՝ դա ցույց է տալիս մեր տնտեսության իրական պատկերն ու սոցիալական իրավիճակ։ Ներմուծման նվազումը տնտեսական ակտիվության անկման, սպառողական պահանջարկի կրճատման ու հասարակության վճարունակության նվազման հետևանք է։ Ներմուծման կրճատումը տեղի է ունեցել այլ երկրների և Եվրամիության հաշվին։ Փոխարենը՝ ավելացել է ԵԱՏՄ դեպքում։ Արտահանումը ԵԱՏՄ երկրներ նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելացել։ Դա նշանակում է, որ մենք չենք կարողացել այդ հսկայական շուկան օգտագործել մեր ապրանքների իրացման ընդլայնման համար։ Այնինչ՝ հակառակ ուղղությամբ ունենք այլ պատկեր. ԵԱՏՄ անդամ երկրներն ավելացրել են իրենց ներկայությունը մեր շուկայում։ Ռուսաստանից ներմուծումը հասել է 1,2 մլրդ դոլարի։ 2018թ. այն 1 միլիարդի շրջանակներում էր։ Բելառուսի պարագայում ակտիվությունը շատ ավելի մեծ է եղել։ Այս տարի արդեն ներմուծումն այդ երկրից կազմել է շուրջ 51 մլն դոլար։ Երկու տարի առաջ ընդամենը 31 միլիոն էր։ Երկու տարում այն ավելացել է գրեթե 65 տոկոսով։ Ղազախստանի դեպքում գործ ունենք ռեկորդային ակտիվության հետ։ Ներմուծումն այդ երկրից աճել է գրեթե 3,2 անգամ՝ հասնելով 8,4 մլն դոլարի։ Երկու տարի առաջ ղազախական ապրանքների հոսքը մեր շուկա ընդամենը 2,6 միլիոնի շրջանակներում էր։ Ինչպես արտահանման պարագայում, այս հատվածում ևս Ղրղըզստանը գրեթե տեղ չի զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերություններում։ Արտաքին առևտրի և հատկապես արտահանման այս ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսական այն իրական վիճակը, որն առկա է Հայաստանում։ Նաև այն, թե ինչի ենք հասել իշխանափոխությունից հետո։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի...

21:12

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի...

20:47

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․ Դանիելյան

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․...

20:35

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության...

20:19

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի...

20:03

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է...

08:48

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում ստորագրել

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում...

20:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

20:03

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության...

19:55

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

19:00

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում  դիցաբանական թևավոր շուն Արալեզն է

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում դիցաբանական թևավոր շուն Արալեզն...

17:02

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

09:45

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

09:19

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

09:02

TRIPP-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ

TRIPP-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ...

17:24

Երևանում երկու անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարած անձի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել

Երևանում երկու անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարած անձի նկատմամբ հանրային հետապնդում է...

17:22

Գեղարքունիքի մարզում 2026-ի հոկտեմբերին ծնվել է 122 երեխա

Գեղարքունիքի մարզում 2026-ի հոկտեմբերին ծնվել է 122 երեխա

17:05

Չարենցի փողոցը վաղը մի քանի ժամով փակ է լինելու

Չարենցի փողոցը վաղը մի քանի ժամով փակ է լինելու

16:44

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ․ ՀԾԿՀ

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ․...

16:35

Հարկ վճարողների հետ համատեղ գրանցում ենք հարկային եկամուտների շարունակական բարձր աճեր. ՊԵԿ նախագահ

Հարկ վճարողների հետ համատեղ գրանցում ենք հարկային եկամուտների շարունակական բարձր աճեր. ՊԵԿ...

16:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02