Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածությունն հիմք են դարձել հնարավոր նոր պատերազմի մասին դատողությունների վերսկսման համար: Իրականում, այդ դատողությունները մեզանում պետք է ոչ թե սկսեն կամ ընդհատվեն, այլ լինեն միշտ, պարզապես դրանք պետք է կամ բարձրաձայն լինեն, կամ լուռ:
Իսկ Հայաստանում դրանք սկսվում են, երբ լինում են առիթներ, ու ընդհատվում են մոռացության հետ զուգահեռ: Սա մեր հասարակական-քաղաքական կարևոր բացթողումներից մեկն է, որ թույլ տրվեց տարիներ շարունակ, հետևողականորեն: Ի՞նչն է դրա էությունը: Հայաստանում իշխանությունը յուրացրած խումբը կամ կլանը հանրությանը մատնեց տոտալ զվարճանքի` ներշնչելով, որ պատերազմի հարցերը դա իր իրավասությունն ու պատասխանատվությունն է, իրականում ծանր բեռը, որ ինքը չի ցանկանում թողնել հասարակության, ժողովրդի վրա: Այդ ճանապարհով իրականում ոչնչացվեց հանրային դիմադրունակությունը պետության անվտանգության համար կարևոր հարցում, իշխանությունը ստացավ այդ հարցում միայնակ մանևրելու և կուլիսային քաղաքականության լիակատար հնարավորություն, ինչպես նաև պատերազմի խուճապի միջոցով հասարակությանը կառավարելու հնարավորություն:
Այդ իրավիճակում, Հայաստանում պատերազմի վերսկսման մասին դատողությունները ներկայումս կրում են առավելապես մակերեսային, իռացիոնալ բնույթ, չեն հանդիսանում ներքաղաքական դիսկուրսի մաս, մինչդեռ չավարտված պատերազմի երկրում այդ դիսկուրսը պետք է լիներ անխուսափելի: Այստեղ շատ կարևոր է հոգեբանական պահը, որը թույլ կտա հասնել պատերազմի հեռանկարների արդյունավետ գիտակցման: Եթե երկիրը տևական ժամանակ պատերազմի և խաղաղության միջև է, և եթե չի երևում այդ իրավիճակի հանգուցալուծման մոտակա հանգրվանը, ապա հասարակությունը պետք է ոչ թե դուրս մղվի այդ դիսկուրսից, կամ դիսկուրսը դուրս մղվի հանրային օրակարգից, այլ հակառակը՝ հասարակական-քաղաքական միտքը պետք է պարբերաբար առողջ, ռացիոնալ, սթափ քննարկումներ և բանավեճեր իրականացնի պատերազմական ստրատեգիայի առումով: Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս: Հետևաբար, պետք է ոչ թե ունենանք պատերազմից վախեցող հասարակություն, այլ պատերազմին պատրաստ հասարակություն:
Ավելին` սկզբաղբյուր կայքում
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02