«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2022 թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանում: Նշվում է՝ անհրաժեշտ է դասագրքերի ստեղծման գործընթացում փորձաքննություն իրականացնող մասնագետներին ընդգրկելու մասին կարգավորումները վերանայել: 2022-2023 թթ. ուսհաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների դասագրքերի տպագրության անհրաժեշտություն առաջացավ, դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվեց մրցութային եղանակով՝ համապատասխան կարգով սահմանված փորձաքննության իրականացման փուլերով: 2022 թ.-ից մեկնարկել է դասագրքաստեղծման նոր մոտեցում, որը հնարավորություն է տվել հեղինակային խմբերի, նաև ուսուցիչների մասնակցել դասագրքերի ստեղծման գործընթացին: Սակայն գործընթացի ավարտին պարզ է դարձել, որ առկա են խնդիրներ: Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուստարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն: Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականության և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից: Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը: Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենիստը նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում ներգրավվելու են որպես փորձագետներ: Այս ամբողջ գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ հաստատությունները կապահովվեն ավելի որակյալ դասագրքերով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02