«Իրավունք» թերթը գրում է.
«Պարզվում է, որ հանկարծամահ եղած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը ընդդիմությունից մասնակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Իհարկե, ոմանց համար գուցե այստեղ որեւէ արտառոց բան չկա՝ երկուսն էլ Արագածոտնի մարզից են, գրեթե «զեմլյակ»՝ մեկը Քուչակից, մյուսը՝ Ոսկեթասից: Բայց այստեղ, ամեն դեպքում, մի փոքրիկ խնդիր կա: Թեպետ հայտնի ասացվածքն ասում է, որ հանգուցյալի մասին կամ լավը պետք է ասել, կամ ոչինչ… բացի իրականությունից, այդուհանդերձ, ընդհանրացնելով հարցը՝ հետաքրքիր է՝ հիմա, ըստ նույն խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության՝ ՔՊ-ականներն էլ դավաճան չե՞ն, Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդարանի աջակցությա՞ն էր հանձնում Արցախը, ի վերջո, 2018-ից առ այսօր տեղի ունեցածը նորմալ քաղաքական պրոցե՞ս է, երբ աշխատանքային ժամերին իշխանություն-ընդդիմություն կարելի է քննադատել միմյանց, իսկ երեկոյան ընկերություն անել, միմյանց ցավակցել ու մարդկային նորմալ հարաբերություններ պահպանել, ինչպես եղել է այդքան չարչրկված նախկինում: Իսկ եթե դավաճան չեն, ինչպես պնդում էր ընդդիմությունը հրապարակում, այլ նրանց շարքերում նույնիսկ «զեմլյակ»-ներ կային՝ մի՞թե չէր կարելի գտնել ճանապարհ ասելու՝ անուշ ախպեր, արի դու էլ էն պակաս ստորագրությունները լրացրու, վերջապես Փաշինյանի իմպիչմենթի հարց դնենք: Դժվար է, դաժան, բայց պահն անկեղծություն է պահանջում, որ շարքային քաղաքացուց մինչեւ քաղաքական ակտիվիստ իմանան՝ ո՞րն է այն կարմիր գիծը ՔՊ-ականների հետ հարաբերվելուց, գնալ-գալ կարո՞ղ է լինել, որ գոնե իզուր տեղն իրավիճակը սրտներին մոտ չընդունեն ու քրգործերի տակ կքեն՝ իշխանավորների երեսներին շխկացնելով որոշ արտահայտություններ: Ինչեւէ, հատկանշական է, որ Արծվիկ Մինասյանի այս քայլի մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության, մասնավորապես՝ ՀՅԴ-ական պատգամավորներից որեւէ մեկը կարծիք չի հայտնել, թեպետ քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից սփյուռքահայ Հակոբ Պերպէրեանը սոցցանցում ուղիղ հարց է բարձրացրել. «Հարգելի Դաշնակցական ընկերներ, ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ընկեր Արծվիկ Մինասյանը մասնակցել է դավաճանի հոգեհանգիստին: Իշխան Սաղաթելյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Գերասիմ Վարդանյան, Գառնիկ Դանիելյան, Արթուր Խաչատրյան, ի՞նչ կասեք դրա մասին»: Հանուն արդարության՝ հավելենք նաեւ,որ թեպետ Արծվիկ Մինասյանի անունն ավելի շատ շրջանառվեց, սակայն հոգեհանգստին ներկաները պնդում են, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարությունից նա միայնակ չի եղել: Ավելին` խմբակցությունում քննարկվում է, թե այսօր մեկնարկող ԱԺ նիստին, որտեղ պետք է տեղի ունենա նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու երդմնակալության արարողությունը` որպես նոր մանդատ ստանձնած պատգամավոր, ինչպե՞ս են արդարացնելու իրենց կողմից հոտնկայս մեկ րոպե լռությամբ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը հարգելը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02