«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեման արդեն քանի տարի սկանդալների կիզակետում է: Նախ՝ համանման ծրագիր էին ներկայացրել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունները: Հայաստանի կառավարության ընտրությունը կանգնել էր «Ռիդ» ընկերության վրա, ինչն առաջացրել էր «Արագեյթ ինվեսթմենթսի», ինչպես նաև ֆրանսիական երկու ընկերությունների տարակուսանքը, որոնց հետ Սարկիսովի կազմակերպությունը ցանկանում էր ծրագիրն իրականացնել: Սակայն հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը, որը պետք է կյանքի կոչեր «Ռիդ» ընկերությունը, և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնական պատճառն այն է, որ «Ռիդը» ռուսական կապիտալով ընկերություն է, և որպեսզի, այսպես ասած, «անցավ գլուխները ցավի տակ չդնեն», կառավարությունում որոշել են ձեռնպահ մնալ Ռուբեն Գրիգորյանի առաջարկից՝ նախընտրությունը տալով արևմտյան կազմակերպությանը: Ի դեպ, հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի նիստում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր կայացրել: Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Նշենք, որ համանման «պատմություններ»՝ Ռուբեն Գրիգորյանի հետ կապված, էլի կան: Մասնավորաբար, Կոնդի ծրագրի «ոդիսականին» կանդրադառնանք առաջիկայում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02