«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը մինչեւ դատարանի նախագահի ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները Մակյանին թողեցին ձեռնունայն, ու նա չի ընտրվել նույն դատարանի նախագահ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից էին տեղափոխել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ դատական համակարգում լուրեր կային, որ Մեսրոպ Մակյանի մասնագիտական առաջխացաղումը դատական համակարգում պատահական չէ: Նախ դատավոր Մակյանը բեկանեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարելով դատախազության միջնորդությունը՝ որոշեց կալանավորել գեներալ Խաչատուրովին երկու ամիս ժամկետով՝ այդպես իր հավատարմությունը ցույց տալով իշխանություններին: Արդյունքում Մակյանի հասցեին քննադատություններ հնչեցին, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն՝ Էմիլ Մակյանին, ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով, որը ավելի ուշ կարճեցին, եւ, ի վերջո, ցանկանում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ դառնալ: Նրան տվել էին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը, սակայն վերջում թողեցին ձեռնունայն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
17:02 03.11.26
19:00 03.11.26
20:03 03.11.26
19:55 03.11.26
20:10 03.11.26
09:02 03.11.26
09:19 03.11.26
09:45 03.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02