«168 ժամ» թերթը գրում է. «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել: Նոյեմբերի 28-ի երեկոյան Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը։ Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը եւ վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Խնդիրն այն է, որ անցած տարվա մայիսին սկսված դատավարությունը շատ դանդաղ տեմպերով էր առաջ ընթանում, 2-3, նույնիսկ 4 ամիսը մեկ էր նիստ անցկացվում, եւ այս ամբողջ ընթացքում դատարանն ընդամենը 9 նիստից հետո ավարտել է գործի քննությունը: Ընդ որում՝ կողմերը համաձայնել են այդ վերջին եւ ճակատագրական նիստն իրականացնել իրենց բացակայությամբ:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք էր շուրջ 1.2 մլրդ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02