Հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասն այսօր նշում է ծննդյան 100-րդ տարեդարձը, հայտնում է kp.ru-ն՝ նկատելով, որ «Սպարտակ»-ի դերակատարը հետայսու համարվում է մոլորակի ամենատարեց դերասանը:
Հայտնի է, որ կաթված տարած Դուգլասը վերջին անգամ նկարահանումների է մասնակցել 2008թ., սակայն այժմ անցել է թոշակի:
Քըրք Դուգլասը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից գաղթած հրեա Հերշել Դանիելովիչի ընտանիքում: Ծնողներն ապագա կինոաստղին տվել են Իսուր անունը:
Նշվում է, որ տղան դեռ մանկուց երազում էր դերասանական կարիերայի մասին, սակայն այն ժամանակ հրեական ազգանունով դա, գրեթե, անհնարին էր: Ուստի՝ կինոստուդիաների առաջարկով նա անվանափոխվել է՝ վերցնելով Քըրք Դուգլաս հնչեղ կեղծանունը:
Բարետես արտաքինով ամրակազմ երիտասարդն իր առաջին դերը ստացել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946թ.) դրամայում, մինչդեռ առաջին գլխավոր դերը Դուգլասը խաղացել է «Չեմպիոնը» ֆիլմում: Այդ դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի:
Ընդհանուր առմամբ, Դուգլասը 3 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, սակայն 1 անգամ է արժանացել բաղձալի մրցանակին՝ կինոոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
1950-ականներին Դուգլասն իսկական կինոաստղ էր ու նկարահանվում էր այն ժամանակների լավագույն ռեժիսորների նախագծերում: Նրա լավագույն դերերից մեկն է համարվում համանուն ֆիլմում Սպարտակի կերպարի մարմնավորումը:
Աղբյուրը նկատում է, որ Քըրք Դուգլասի որդին՝ 1944թ. ծնված Մայքլ Դուգլասը, շարունակել է հոր ուղին, սակայն փառքով ու ճանաչմամբ չի գերազանցել նրան:
Կաթված տարած Դուգլաս ավագն այս տարիքում գրում է հուշագրեր ու վեպեր, ինչպես նաև վարում է ինտերնետ-բլոգ: Ի դեպ, 94 տարեկանում նա ճանաչվել է աշխարհի ամենատարեց բլոգերը:
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
22:53 22.10.26
20:04 22.10.26
16:22 22.10.26
18:22 22.10.26
10:21 22.10.26
20:21 22.10.26
18:05 22.10.26
20:43 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02