ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում անհապաղ չեղարկել հակառուսաստանյան պատժամիջոցները, բայց չի բացառում, որ ապագայում կչեղարկի դրանք։ Այս մասին նա պատմել է Wall Street Journal թերթին տված հարցազրույցում։
Պարբերականի փոխանցմամբ մեկ ժամ տեւած հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ պատժամիջոցները կպահպանվեն «համենայն դեպս որոշ ժամանակ»։ Միաժամանակ նա նշել է «եթե դուք լեզու գտնեք ու Ռուսաստանն օգնի մեզ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի պահպանել պատժամիջոցները, եթե միասին հնարավոր է հրաշալի գործեր անել»։
Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ ու հաղթանակից հետո բազմիցս ասել էր, որ մտադիր է համագործակցել Ռուսաստանի հետ։
Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ու մի շարք մասնավոր անձանց դեմ՝ մեղադրելով «ընտրություններին միջամտելու մեջ» ու հայտնել է, որ երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագետների, որոնց Օբաման անվանել է «ռուսական հետախուզության աշխատողներ»։ Հաքերական հարձակումներին Մոսկվայի մասնակցության մասին որեւէ ապացույց չի ներկայացվել։ ԱՄՆ հետախուզական ծառայության հունվարի 6-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ-ն նորից Կրեմլին մեղադրել է «ամերիկյան ընտրություններին միջամտելու» մեջ, բայց հրաժարվել է ներկայացնել որեւէ ապացույց, պատճառաբանելով դրանց գաղտնիությամբ, հայտնում է Gazeta–ն։
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
20:04 22.10.26
16:22 22.10.26
18:22 22.10.26
20:21 22.10.26
22:53 22.10.26
18:05 22.10.26
20:43 22.10.26
10:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02